Մատչելիության հղումներ

logo-print

Համայնքապետերը ոգևորված են, որ լիազորվելու են նախագահ ընտրել


Նոր բարեփոխվելիք Սահմանադրությամբ առաջարկվում է ստեղծել ընտրիչների համակարգ Ազգային ժողովի պատգամավորներից ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

Շիրակի մարզի համայնքապետերից շատերը կա՛մ տեղյակ չէին, կա՛մ էլ ընդամենը հարևանցիորեն լսել էին այդ մասին, թե ո՞վ և ի՞նչ կարգավիճակով է ընդգրկվելու ընտրիչների կազմում՝ չգիտեին: Համենայնդեպս՝ ոգևորված էին, որ համայնքային ներկայացուցիչները լիազորվելու են երկրի նախագահ ընտրել: Թեպետ Շիրակի մարզում համապետական ընտրություններում Հանրապետականը դիրքերը զիջել է, բայց համայնքապետերի թվով անվիճելի առաջատարն է:

«Ներկայումս առկա է 119-ից 117 համայնքների ղեկավարներ, որոնցից 69 համայնքների ղեկավարները Հանրապետական կուսակցության անդամ են, 28-ը անկուսակցականներ են, ԲՀԿ անդամներ են 3-ը, ՀՅԴ՝ 10-ը, ՕԵԿ՝ 7: Տոկոսով արտահայտված՝ 59 տոկոսը ՀՀԿ անդամներ են», - մանրամասնեց Շիրակի մարզպետարանի համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը: - «Անկուսակցականների թիվը այս պահին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է՝ ի հաշիվ ԲՀԿ անդամների դուրս գալու: Այժմ 3 համայնքների ղեկավարներ են հայտարարում, որ իրենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են: Մնացած 4-ը՝ այդ թվում Գյումրին, Սարալանջը, Կամո, Հովունի համայնքների ղեկավարները, անկուսակցականներ են, դուրս են եկել կուսակցությունից»:

Փանիկի համայնքապետ Հրաչիկ Սալնազարյանը ՕԵԿ-ական է: Անկուսակցական ընտրվել է, հետո դարձել ՕԵԿ-ական: «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց՝ «այդպես ստացվեց»:

«Ասացի՝ մտնենք ընկերության համար», - պատմեց նա՝ հավելելով․ - «Իմ կարծիքով, անկուսակցական լինելը ավելի ձեռնտու է, ազատ լինելը ավելի լավ է, քան որևէ կուսակցությունից կախված լինելը»:

Մայիսյանում համայնքի ղեկավարն անկուսակցական է: Հակոբ Բաղդասարյանն ասում է, որ իր համար դեռ վաղ է մտածել կուսակցական լինելու մասին, թեպետ գյուղն արդեն 7 տարի ղեկավարում է:

Հարևան Քեթի համայնքի ղեկավարը հանրապետական է: Թորգոմ Սահակյանն ասում է որ կուսակցական համայնքապետի պատասխանատվության բեռն ավելի ծանր է․ - «Արդեն ինքը հա՛մ իր ժողովրդի համար է պատասխանատու, հա՛մ կուսակցության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG