Մատչելիության հղումներ

Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 300 մլն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի


Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակ, արխիվ

Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակ, արխիվ

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 300 միլիոն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը՝ նշելով, որ ի սկզբանե Հայաստանի հայտը ավելին է եղել։

Ըստ Ստորչակի՝ հիմնադրամի խորհուրդը սկզբունքորեն ընդունել է վարկը տրամադրելու քաղաքական որոշում։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, փոխնախարարը հայտնել է նաև, որ Հայաստանի համար ստանդարտ պայմաններ են կիրառվում՝ տարեկան 1 տոկոսի սահմաններում։

Այդ հիմնադրամից, որում ամենամեծ մասնաբաժինն ունի Ռուսաստանը, առաջին արտոնյալ վարկը ստացող երկիրը Բելառուսն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG