Մատչելիության հղումներ

logo-print

ՔԱԳՎ-ում քննարկվել է ավիատոմսերի սակագների նվազեցման հարցը


«Զվարթնոց» օդանավակայան, արխիվ

«Զվարթնոց» օդանավակայան, արխիվ

Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ մի շարք պետական մարմինների և Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՔԱԳՎ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու հնարավորությունները:

«Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներակայացուցիչները նշեցին, որ դրա իրագործումը խնդրահարույց է, սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները: Բացի դա, ավիաընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվեց ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինչև այս օգոստոսի վերջ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG