Մատչելիության հղումներ

Բեռլուսկոնին ասում է, թե «նախարար կաշխատի իր ընկեր Պուտինի համար»


Սիլվիո Բեռլուսկոնի և Վլադիմիր Պուտին, արխիվ
Սիլվիո Բեռլուսկոնի և Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին առաջարկել է ընդունել ՌԴ քաղաքացիություն և գլխավորել երկրի էկոնոմիկայի նախարարությունը: Այս մասին հաղորդում է Euronews-ը, հղում անելով իտալական La Stampa պարբերականին:

Թերթը մեջբերում է Բեռլուսկոնիի հետևյալ խոսքը․ - «Ձեզ հետաքրքրում է իմ ապագա՞ն, նախարար կաշխատեմ իմ ընկեր Պուտինի համար: Մտածեք այդ մասին, Իտալիայում ես մարգինալացված եմ, մինչդեռ Պուտինը պատրաստ է ինձ քաղաքացիություն շնորհել և վստահել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը»:

Իտալական պարբերականն այդուհանդերձ կասկածի տակ է առնում Բեռլուսկոնիի մտադրության լրջությունը, նախկին վարչապետի խոսքը բնութագրելով որպես «հիմարության հինգ րոպե»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG