Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի բանագնաց․ Իրաքին անհապաղ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն


ԱՄՆ - ՄԱԿ-ի բանագնաց Յան Կուբիսը ելույթ է ունենում Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 22-ը հուլիսի, 2015թ․

ԱՄՆ - ՄԱԿ-ի բանագնաց Յան Կուբիսը ելույթ է ունենում Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 22-ը հուլիսի, 2015թ․

ՄԱԿ-ի Իրաքի հարցով բանագնաց Յան Կուբիսը երեկ Անվտանգության խորհրդում ասել է, որ Իրաքին անհապաղ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, պարենի պակասն առաջացնում է հուսահատություն, որն իրաքցիներին կարող է դրդել անդամակցելու «Իսլամական պետությանը»։

Կուբիսը նշել է, որ այդ զինված խմբավորումն արդեն հսկողության տակ է վերցրել երկրի տարածքի մոտ մեկ երրորդը։ Անցած 16 ամիսների ընթացքում բախումներում սպանվել է մոտ 15 հազար, վիրավորվել՝ 30 հազար բնակիչ։ Առնվազն 8 միլիոն 200 հազար բնակիչ՝ յուրաքանչյուր չորրորդ իրաքցին, անհապաղ օգնության և պարենի կարիք ունի։ Ավելի քան 3 միլիոն իրաքցիներ բռնություններից փախուստի դիմելու համար լքել են բնակավայրերը և, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, այդ թիվն առաջիկա ամիսներին կարող է ավելանալ ևս 1 միլիոնով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG