Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարի հետ


Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ
Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ղեկավար Միխաել Լինկի հետ:

Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ընտրությունների թեմային, դրանց կեղծումը դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ, անդրադարձել է նաև «իշխանությունների կողմից մշակված ընտրակեղծարարության մեխանիզմներին՝ նկատելով, որ կեղծվող ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությունը միշտ չէ, որ պատշաճ գնահատականներ է տալիս»:

Քննարկվել է նաև Սահմանադրության փոփոխությունների հարցը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ նախագիծը պարունակում է մի շարք հակաժողովրդավարական դրույթներ, առանձնահատուկ շեշտելով դրանում առկա անձնիշխանության ամրապնդման միտումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG