Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարեց քննարկել մինչև տարեվերջ ստուգումների կասեցման հարցը


 Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Այսօր գործադիրի նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը և կառավարության հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություն:

Վարչապետն ասել է, թե նպատակահարմար է գտնում, որ կառավարության 594-Ա որոշումը վերանայվի՝ «ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, այնուհետ տեսչությունների թվաքանակի կրճատումը և դրանց արմատական վերափոխումը»։

«Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին, և այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները, և նվազագույնի հասցնենք բոլոր կարգի ստուգումները», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG