Մատչելիության հղումներ

Հայ զինծառայողները Ռուսաստանում ռազմամարզական խաղերի կմասնակցեն


Հայկական ԶՈւ տանկերը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հայկական ԶՈւ տանկերը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Օգոստոսի 1-15-ը Ռուսաստանում «Միջազգային բանակային խաղեր-2015» միջոցառման շրջանակում զինված ուժերի «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն» մրցումներին նախապատրաստվելու և մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա են մեկնում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները և տանկային անձնակազմերը:

Պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի առաջին ռազմամարզական խաղերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG