Մատչելիության հղումներ

Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները նամակ հանձնեցին նախագահական


Երեք շենքերի բնակիչները նախագահականի մոտ, Երևան, 23-ը հուլիսի, 2015թ․
Երեք շենքերի բնակիչները նախագահականի մոտ, Երևան, 23-ը հուլիսի, 2015թ․

Ավելի քան ութ տարի իրենց շենքերի համար պայքարող Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները՝ շուրջ տասը հոգի, այսօր «Խնդրում ենք բռնել թալանչի Մայրապետյանի ձեռքը», «Գերակա շահ չի նշանակում թալան» գրություններով պաստառով ու դրոշներով շարժվեցին դեպի Հայաստանի նախագահի նստավայր։

Նրանք իրենց շենքերը չքանդելու և դրանք երեսպատելու պահանջով նամակ հանձնեցին նախագահական՝ դրան կցելով մոտ 18 հազար ստորագրությունները, որ հավաքվել են շուրջ երկու ամիս Հյուսիսային պողոտայում իրականացված ստորագրահավաքի արդյունքում:

Ըստ բնակիչ Վարդան Գերավետյանի, տարածքը կառուցապատող Սամվել Մայրապետյանը ապօրինի կերպով ուզում է զավթել քաղաքի կենտրոնում գտնվող Հյուսիսային պողոտային հարակից շենքերը՝ առանց բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու։ Նրա խոսքով, Մայրապետյանի առաջարկած գումարը երեք անգամ պակաս է իրենց բնակարանների իրական արժեքից։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG