Մատչելիության հղումներ

logo-print

Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակը և հեռանկարները։

Այսօր ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ միջնորդները Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ։

«Այսօր Բաքվում նախագահի և արտգործնախարարի հետ կքննարկենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ Եթե կողմերը պատրաստակամություն և ցանկություն ցուցաբերեն, ապա հնարավոր է հարցի կարգավորումը բանակցությունների ճանապարհով», - գրել է համանախագահը։

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին համանախագահները Երևանում էին։ Նրանք հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG