Մատչելիության հղումներ

Ուկրաինական "Рошен"-ը ռուսական դատարանում հաղթել է հարկայինին


Լիպեցկի դատարանում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին պատկանող "Рошен" ընկերության ֆաբրիկան շահել է դատը:

Շոկոլադի արտադրությամբ զբաղվող "Рошен" ֆաբրիկային դատի էր տվել Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությունը՝ ներկայացնելով 35 միլիոն ռուբլու (մոտ 610 հազար դոլար) հայցային պահանջ: Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի մեկ ամսից, եթե հարկայինը չբողոքարկի:

Ռուսաստանի հարկային ծառայությունը "Рошен"-ի դեմ ներկայացրել էր երկու հայց: Երկրորդ հայցի պահանջը 50 միլիոն ռուբլի է՝ մոտ 880 հազար ամերիկյան դոլար: Դատարանը նախատեսում է երկրորդ հայցի քննությունը սկսել աշնանը:

Ֆաբրիկան նաև ներառված է պետական միջոցները մսխելու գործում: Ապրիլին ֆաբրիկայում խուզարկություն էր տեղի ունեցել, Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը կալանք էր դրել ֆաբրիկայի հաշիվների՝ շուրջ 2 միլիարդ ռուբլու՝ ավելի քան 35 միլիոն դոլարի վրա:

Լիպեցկի ֆաբրիկան ուկրաինական ընկերության միակ դուստր ձեռնարկությունն է Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG