Մատչելիության հղումներ

Այսօրվա դրությամբ՝ շուրջ 95 հազար տոննա ծիրանի բերք


Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Հուլիսի 22-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, Հայաստանում արտադրվել է շուրջ 140 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 95 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը՝ 88.8 հազար տոննա, գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ծիրանի բարձր բերք է ստացվել հատկապես Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերից:

Ծիրանի բերքահավաքի աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG