Մատչելիության հղումներ

Ռուսաստանում երկու վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել


Վթար Կրասնոյարսկում, 22-ը հուլիսի, 2015թ.
Վթար Կրասնոյարսկում, 22-ը հուլիսի, 2015թ.

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում՝ Շաշիկով գյուղի մոտակայքում, այսօր առավոտյան ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 28-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի պահին ավտոբուսի մեջ եղել է 50 ուղևոր։ Վթարի պատճառները դեռ ճշտվում են։

Ընթացիկ ամսում սա նման երկրորդ վթարն է այս երկրամասում. հուլիսի 9-ին երկու ավտոբուսները հանդիպակաց բախվել էին, ինչի հետևանքով 11 մարդ զոհվել, ևս 9-ը՝ վիրավորվել էր։

Չեչնիայում ավտովթարից տուժած ուղևորներից մեկը հիվանդանոցում, 22-ը հուլիսի, 2015թ.
Չեչնիայում ավտովթարից տուժած ուղևորներից մեկը հիվանդանոցում, 22-ը հուլիսի, 2015թ.

Երեկ էլ վթար է տեղի ունեցել Չեչնիայում. միկրոավտոբուսն ընկել է անդունդը։ 17 ուղևորներից 9-ը մահացել են, 8-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG