Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Երեկ ամբողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով, այսօր առավոտյան հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 160 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից՝ 3 արկ, և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից՝ ավելի քան 140 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետևանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են, ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ «Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG