Մատչելիության հղումներ

Մարգարյանը հրաժարական է տվել Հունաստանի թիմի մարզչի պաշտոնից, այն չի ընդունվել


Սերխիո Մարգարյան, արխիվ
Սերխիո Մարգարյան, արխիվ

Ուրուգվայահայ Սերխիո Մարգարյանը հրաժարական է տվել Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում է այս տարվա փետրվարից։ Երկրի Ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն, հրաժարականը դեռ չի ընդունել։

Eurosport-ի փոխանցմամբ, Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում անցած ամիս Հունաստանը երկրորդ պարտությունն է կրել Ֆարերյան կղզիներից, այժմ վերջին հորիզոնականն է զբաղեցնում ընտրական F խմբում և զրկվել է առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից, ինչով էլ պայմանավորված է Մարգարյանի հրաժարականը։

Ուրուգվայահայ մարզիչը ներողություն է խնդրել հույն ֆուտբոլասերներից նման արդյունքի համար և հայտնել, որ թիմի հետ համագործակցությունը դադարեցնելու դժվարին որոշում է ընդունել։

Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գեորգե Գկիրցիկիսը, սակայն, հայտարարել է, թե ցանկանում է, որ Մարգարյանը մնա։ «Ես չեմ ընդունել այն [Մարգարյանի հրաժարականը], ես շարունակում եմ հավատալ և վստահել նրան», - SportFM ռադիոկայանին ասել է Գկիրցիկիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG