Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Լինկ, արխիվ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Լինկ, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Լինկին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը դրական է գնահատել ԺՀՄԻԳ-ի հետ հաստատված գործակցությունը և Հայաստանում ընտրական գործընթացների բարեփոխման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Լինկը նշել է, որ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատվել են արդյունավետ համագործակցության ավանդույթներ:

Հայաստանի արտգործնախարարը, կարևորելով ԺՀՄԻԳ-ի գործառույթները՝ ընտրությունների դիտարկման, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով խորհրդատվության և օժանդակության տրամադրման, օրենսդրական բարեփոխումների հետ կապված համապատասխան պետական մարմինների հետ հաստատված հարաբերությունները, շեշտել է, որ միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG