Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն հայտնում է, որ շփման գծում կրկին անհանգիստ է


Հայկական բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Հայկական բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է, հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։ Այս պահի դրությամբ կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում։

ԼՂ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG