Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ռուսալեզու հեռուստաընկերություն է բացում


Ռուսական քարոզչությանը հակազդելու նպատակով Լեհաստանն ու Նիդերլանդները Եվրամիությանը առաջարկել են ստեղծել ռուսալեզու հեռուստաընկերություն։

Լեհական Polskie Radio dla Zagranicy-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան։

Սխետինայի խոսքով՝ հեռուստաընկերության ստեղծմամբ հնարավոր կդառնա օբյեկտիվ տեղեկատվությունը հասանելի դարձնել Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ռուսալեզու բնակչության համար։

Ֆինանսավորման մանրամասները կքննարկվեն սեպտեմբերին սկզբին Վարշավայում սպասվում համաժողովի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG