Մատչելիության հղումներ

Ալիև․ «Պետք է մերկացնենք հայկական քարոզչությունը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Մամուլի խորհրդի վարչության անդամների հետ հանդիպմանը, Բաքու, 21-ը հուլիսի, 2015թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Մամուլի խորհրդի վարչության անդամների հետ հանդիպմանը, Բաքու, 21-ը հուլիսի, 2015թ․

«Մենք պետք է մերկացնենք հայկական քարոզչությունը, հասցնենք միջազգային հանրությանը, թե ինչ է կանգնած մեզ վրա այդ հարձակումների հետևում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արձագանքելով իր երկրում մարդու իրավունքների վիճակի հետ կապված միջազգային ահագնացող քննադատությանը:

Ադրբեջանի մամուլի խորհրդի վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ Ալիևը իրենց դեմ «հայկական լոբբիի այդ գործունեությունը» բացատրել է, առաջին հերթին, «թշնամանքով»․ - «Մենք հայկական լոբբի համար հավերժ թշնամիներ ենք, թող ոչ ոք երբեք չմոռանա դա»:

Բացի այդ, ըստ նրա, «հայկական լոբբին ձգտում է ապացուցել, իբր Ադրբեջանում չկա ժողովրդավարություն»: «Հայկական լոբբին ձգտում է ապացուցել, իբր Ադրբեջանում խախտվում են մարդու իրավունքները, այդպիսով՝ հայկական փոքրամասնությունը ապագայում չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, դա լիակատար անհեթեթություն է: Ադրբեջանը բազմազգ և բազմադավան երկիր է», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը:

«Այդ քարոզչության և հակաադրբեջանական արշավի հետևում կրկին կանգնած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այդ պատճառով մենք պետք է աշխարհի մեդիա օրգաններին ներկայացնենք Ադրբեջանը որպես ժամանակակից զարգացող բաց, հանդուրժողական երկիր: Դրա հետ մեկտեղ, մենք պետք է լայնորեն լուսաբանենք ինչպես հայ - ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, այնպես էլ դրա պատմական իրողությունները, Ադրբեջանի դիրքորոշումը և ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG