Մատչելիության հղումներ

Բնակիչները պահանջում են «տեր կանգնել մոռացված շենքին»


Բնակիչները պահանջում են «տեր կանգնել մոռացված շենքին»
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

17-րդ թաղամասի կիսավարտ շենքի բնակիչների համբերության բաժակը լցվել է՝ տարիներ շարունակ առանց տանիքի և կոյուղու ապրող մարդիկ այսօր քաղաքապետարան էին եկել՝ պահանջելով տեր կանգնել մոռացված շինությանը:

Նազարբեկյան 48 շենքի բնակիչները բազմաթիվ նամակներ են գրել քաղաքային իշխանություններին, Կառավարության անդամներին՝ ապարդյուն:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո անավարտ մնացած շենքում ապաստարան է գտել 51 ընտանիք․ իսկ տարիների ընթացքում շատերը սեփականության իրավունք են ձեռք բերել: Պետական գույքի կառավարման վարչությունը 8 բնակարան է նվիրաբերել՝ պայմանով, որ բնակիչները կմասնակցեն ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին: Բնակիչները պնդում էին, թե հնարավորությունների չափով շենքը բարեկարգում են, սակայն իրենց հնարավորությունները բավարար չեն, իսկ պետական կառույցներն էլ մինչ օրս որևէ մասնակցություն չեն ունեցել շինարարությունն ավարտին հասցնելու աշխատանքներին:

Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նրանց հորդորեց քաղաքապետարանի դիմաց չաղմկել, բողոքի ակցիա չսարքել և խնդրին լուծում գտնել կլոր սեղանի շուրջ:

«Տները Կառավարության որոշմամբ հանձնվեց ձեզ, ճի՞շտ է: Հիմա եթե էլի հարց ունեք՝ համեցեք ներս՝ քննարկման», - հորդորեց Ամյանը:

Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը բնակիչների բարձրացրած թիվ մեկ խնդիրը շենքի կարգավիճակի հարցն էր. ի վերջո՝ ո՞վ պետք է ավարտին հասցնի այս կիսակառույցըը, եթե ըստ Պետգույքի կառավարման վարչության Նազարբեկյան 48 հասցեով շենքը չի պատկանում Երևանի քաղաքային համայնքին, չունի իրավական կարգավիճակ:

Բնակիչների համար այսօր գերխնդիր է նաև շենքի ամրացման հարցը: Նրանք պահանջում էին վերացնել 8- 9-րդ հարկերը և փոխարենը տանիք կառուցել:

Ե՛վ Կառավարությունը, և քաղաքային իշխանությունները ավելի քան 20 տարի տեղյակ են այս շենքի բնակիչների խնդիրներին, այդուհանդերձ այսօր էլ՝ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը բնակիչներին ճանապարհեց հերթական խոստումը տալով:

Այս բանավեճին ներկա էր նաև ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, ում հենց դիմել էին վթարային շենքի բնակիչները: Նա ևս այս խնդրով նամակներ է գրել պետական տարբեր կառույցների: Պետգույքի կառավարման վարչությունից ստացված նամակից Բախշյանը եզրակացրել է՝ պետությունը չի կարող կիսակառույց շենքի կառուցման պարտավորությունը դնել բնակիչների վրա:

«ՀՀ-ում սեփականության իրավունքի որևէ այլ սուբյեկտի համար չի կարող առաջանալ կիսակառույց շենքը ավարտին հասցնելու պարտավորություն», - պատասխան նամակից մի հատված ընթերցեց Բախշյանը:

Ե՛վ Կառավարությունը, և՛ քաղաքային իշխանությունները ավելի քան 20 տարի տեղյակ են այս շենքի բնակիչների խնդիրներին, այդուհանդերձ այսօր էլ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը բնակիչներին ճանապարհեց հերթական խոստումը տալով. - «Մենք ձեր խնդիրները լսեցինք, մինչև չուսումնասիրենք դա, դուք առաջարկություններ ներկայացրեցիք մեզ, հիմա, մինչև չուսումնասիրենք՝ չենք կարող լուծում տալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG