Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան վրա կրկին ծածանվեց երկրի դրոշը


ԱՄՆ - Վաշինգտոնում բացված Կուբայի դեսպանատունը, 20-ը հուլիսի, 2015թ․

ԱՄՆ - Վաշինգտոնում բացված Կուբայի դեսպանատունը, 20-ը հուլիսի, 2015թ․

Ավելի քան կես դար անց Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան վրա ծածանվեց այդ երկրի դրոշը՝ ի նշան պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների։

Երկու պետությունների հարաբերությունները սառեցվել էին 1961 թվականին, երբ ԱՄՆ-ը խզեց դիվանագիտական կապերը Կուբայի հետ և այդ երկրի հետ առևտրի վրա արգելք դրեց։ Միացյալ Նահանգների և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարվեց այս ամսվա սկզբին։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ օգոստոսի 14-ին սպասվում է պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Հավանա, որպեսզի ԱՄՆ-ի դեսպանատան վրա բարձրացվի ամերիկյան դրոշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG