Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ն հավանություն տվեց Իրանի հարցով համաձայնությանը


ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկում է Իրանի հարցով բանաձևը, Նյու Յորք, 20-ը հուլիսի, 2015թ.

ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկում է Իրանի հարցով բանաձևը, Նյու Յորք, 20-ը հուլիսի, 2015թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր միաձայն հավանություն է տվել Իրանի և վեց տերությունների միջև անցած շաբաթ կնքված համաձայնությանը։

BBC-ի փոխանցմամբ, Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամների հավանությանն արժանացած բանաձևը թույլ է տալիս վերացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ միջուկային ոլորտում Թեհրանի գործունեության սահմանափակման դիմաց։

Միաժամանակ, փաստաթուղթը ամրագրում է մեխանիզմ, որով ՄԱԿ-ի պատժամիջոցները կրկին կսկսեն գործել, եթե Իրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG