Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին


Թուրքիա - Պայթյունի հետևանքները Սուրուչում, 20-ը հուլիսի, 2015թ.
Թուրքիա - Պայթյունի հետևանքները Սուրուչում, 20-ը հուլիսի, 2015թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։

Սուրուչ ավանում այսօր հանրային հավաքի ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, սպանվել է առնվազն 30 և վիրավորվել է շուրջ 100 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG