Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը չի բացառում Թեհրանի դեմ ռազմական գործողությունները


ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ռազմական օդանավում՝ դեպի Թել Ավիվ ճանապարհին, զրուցում է լրագրողների հետ, 19-ը հուլիսի, 2015թ.
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ռազմական օդանավում՝ դեպի Թել Ավիվ ճանապարհին, զրուցում է լրագրողների հետ, 19-ը հուլիսի, 2015թ.

«Իրանի հետ Վիեննայում կնքված միջուկային համաձայնագիրը չի բացառում Թեհրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման հավանականությունը», - ամերիկացի լրագրողների հետ զրույցում` Իսրայել մեկնելու ճանապարհին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:

«Այս համաձայնագրի դրական կողմերից մեկը դրա տեքստում ռազմական տարբերակի բացառումը նախատեսող դրույթների բացակայությունն է»,- նշել է Պենտագոնի ղեկավարը:

Քարթերն առաջին բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով մեկնում է Իսրայել Իրանի հետ համաձայնագրի կնքումից հետո:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG