Մատչելիության հղումներ

Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկից թմրամիջոցներ է իրացրել այլ դատապարտյալների


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում օժանդակողների միջոցով խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել ինչպես «Հրազդան», այնպես էլ՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի քանի դատապարտյալի։

«Քննությամբ պարզվել են իրացման մեխանիզմը, իրացմանը և ձեռքբերմանն օժանդակողների ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (2 դրվագ)՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով: Նրա մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Եվս հինգ մեղադրյալի մասով քրեական գործը դատարան է ուղարկվել ավելի վաղ։ Իսկ թմրամիջոցների իրացմանը դատապարտյալին օժանդակողի մասով դրվագն անջատվել է առանձին վարույթ, և նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG