Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմակայանում սկսվել են պարապմունքներ տանկիստների համար


Լուսանկարը՝ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության

Լուսանկարը՝ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության

Հայաստանում ռուսական ռազմակայանի Ալագյազ ուսումնավարժական համալիրում՝ ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձրության վրա, սկսվել են պարապմունքներ Т-72Б տանկերի անձնակազմերի համար:

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պարապմունքներին, որոնք շարունակվելու են ամսվա ընթացքում, մասնակցում են ավելի քան 100 տանկիստներ:

Զինծառայողները կմշակեն շոգ եղանակին տանկերի վարման և բարձրլեռնային գոտում ցերեկը և գիշերը կրակային պատրաստության հատուկ հմտություններ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG