Մատչելիության հղումներ

Մահացել է Ռուսաստանի Պետդումայի նախկին խոսնակը


Գենադի Սելեզնյով, ապրիլ, 2013թ․
Գենադի Սելեզնյով, ապրիլ, 2013թ․

Կիրակի ուշ երեկոյան Մոսկվայում իր տանը, կյանքի 68-րդ տարում ծանր հիվանդության հետևանքով մահացել է Ռուսաստանի Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը:

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Սելեզնյովի ընտանիքից, նրա վիճակը կտրուկ վատթարացել էր վերջին օրերին, և բժիշկները ոչինչ չեն կարողացել անել: Ինչ հիվանդությամբ էր տառապում Սելեզնյովը՝ աղբյուրը չի հստակեցրել:

Գենադի Սելեզնյովը Ռուսաստանի երկրորդ և երրորդ գումարումների Պետդումայի նախագահն էր՝ 1996-1999 և 2000-2003 թվականներին, եղել է նաև առաջին և չորրորդ գումարումների խորհրդարանի պատգամավոր, Ռուսաստանի կոմկուսի նախագահության անդամ էր: 2000 թվականին հիմնադրել և գլխավորել է «Ռոսիա» ձախ-ժողովրդավարական հասարակական շարժումը: 2002 թվականին հեռացվել է կոմկուսից՝ կուսակցական կարգապահությունը խախտելու և Պետդումայի խոսնակի լիազորությունները վայր չդնելու համար: Նույն տարում գլխավորել է Ռուսաստանի վերածննդի կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG