Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել


Թուրքիա - Սուրուչից երևում է Քոբանիից բարձրացող ծուխը, հունիս, 2015թ․

Թուրքիա - Սուրուչից երևում է Քոբանիից բարձրացող ծուխը, հունիս, 2015թ․

Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանին մոտ գտնվող Սուրուչ բնակավայրում պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

Հաղորդվում է ևս շուրջ հարյուր վիրավորների մասին:

Today’s Zaman-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել «Ամարա» մշակութային կենտրոնի դիմաց, երբ Սոցիալիստական երիտասարդական ընկերակցության՝ Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից և Դիարբեքիրից ժամանած մեծ թվով անդամներ հայտարարությամբ էին հանդես գալիս Քոբանիի վերականգնման վերաբերյալ:

Ըստ նախնական հաղորդագրությունների՝ պայթյունը իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորմանը անդամակցող ինքնասպան ահաբեկիչը:

Թուրքական պարբերականի վկայությամբ՝ Սոցիալիստական երիտասարդական ընկերակցության անդամները հավաքվել էին մշակութային կենտրոնի դիմաց՝ Սիրայի սահմանը հատելու և մարտական գործողություններից մեծապես տուժած Քոբանի օգնություն, խաղալիքներ տանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG