Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը մեկնել է ԱՄՆ


Գյուղնախարար Սերգո Կարապետյան, արխիվ
Գյուղնախարար Սերգո Կարապետյան, արխիվ

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ-ի Գյուղդեպարտամենտի (USDA) ղեկավարության, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների և ոլորտի այլ պատասխանատուների հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը և ամերիկացի գործընկերների հետ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն բրուցելյոզի ազգային ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների, ինչպես նաև կենդանիների համարակալման ու հաշվառման ծրագրերի մշակումը, կենդանիների հետագծելիության համակարգերի մշակումն ու ներդրումը, Հայաստանում վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, խորհրդատվական համակարգի հզորացումը:

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ձկնաբուծության բնագավառում ջրախնայողական համակարգերի ներդրման, գյուղական տարածքներում արժեշղթաների ու կոոպերատիվների զարգացման և այլ ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG