Մատչելիության հղումներ

Ստամբուլի Քարթալ թաղամասում վերանորոգումից հետո հավատացյալների համար կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին:

Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:

Վերանորոգման և բարեկարգման աշխատանքների պատճառով հայկական եկեղեցին երկու տարուց ավել է, ինչ փակ էր հավատացյալների համար:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ողջունել է հիմնադրամի ղեկավարներին և բարերարներին` աշխատանքն ավարտին հասցնելու կապակցությամբ: Որոշվել է Սուրբ Նշան եկեղեցին հավատացյալների համար վերաբացել 2015 թվականի օգոստոսի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG