Մատչելիության հղումներ

Խամենեի․ «ԱՄՆ-ի մեծամտության նկատմամբ Իրանի հակադրությունը չի փոխվի»


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Չնայած Իրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությանը, Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե «ԱՄՆ-ի մեծամտության նկատմամբ Իրանի հակադրությունը չի փոխվի»:

Մահմեդական Ռամադան տոնի ավարտի առիթով ելույթ ունենալով երկրի հեռուստատեսությամբ, Խամենեին նաև ասել է, թե Իրանը կտրականապես դեմ է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությանը:

ԻԻՀ հոգևոր առաջնորդը, ում վերապահված է վերջնական որոշումներ կայացնելու իրավունքը, երկրի քաղաքական գործիչներին հորդորել է ուսումնասիրել գերտերությունների հետ ձեռք բերված համաձայնագիրը, որպեսզի թույլ չտրվի Իրանի ազգային շահերի ոտնահարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG