Մատչելիության հղումներ

ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստ Բրյուսելում


Եվրահանձնաժողովի նստավայրը Բրյուսելում, արխիվ

Եվրահանձնաժողովի նստավայրը Բրյուսելում, արխիվ

Բրյուսելում նախօրեին տեղի է ունեցել արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը: Հայաստանի միջգերատեսչական պատվիրակության կազմում, որը գլխավորել է Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ընդգրկված են եղել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Արտաքին գործերի նախարարության և ՀՏԿ ԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում են Արդարադատության նախարարությունից:

Նիստում քննարկման առարկա է դարձել երկկողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են դատաիրավական բարեփոխումները, միջազգային իրավական օգնությունը քրեական և քաղաքացիա-իրավական ոլորտում, միգրացիան և սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը և հետընդունման համաձայնագրի կատարումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, այդ թվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման դեմ պայքարը, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործումը և այլ հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG