Մատչելիության հղումներ

logo-print

Արման Սաղաթելյանը ցանկանում է տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով։

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Այս մասին Սաղաթելյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում․ - «Այսօր ես դիմում եմ ներկայացրել հանրապետության նախագահին՝ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով»:

Արման Սաղաթելյանը նախագահականում աշխատանքի անցավ 2013 թվականի ապրիլից, երբ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը: 39-ամյա Սաղաթելյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամում է աշխատել, գլխավորել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանը: Լայն հանրությանը առավել հայտնի է հեռուստաէկրաններից, պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարն էր վարում, մի շրջան նաև «Ո՞վ է ուզում միլիոնատեր դառնալ» հեռուստախաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG