Մատչելիության հղումներ

Հայտնի իրավապաշտպան, ազգությամբ ուզբեկ Ազիմժոն Ասկարովին մարդու իրավունքների պաշտպանության համար մրցանակ շնորհելու կապակցությամբ, Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ նախազգուշացնելով, թե Բիշքեկը կարող է չեղյալ հայտարարել 1993 թվականին Միացյալ Նահանգների հետ կնքած համագործակցության պայմանագիրը:

Ղրղըզստանի հարավում ղրղըզների և ուզբեկների միջև 2010 թվականին ազգամիջյան բախումներ հրահրելու մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Ազիմժոն Ասկարովի որդին երեկ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում ստացել է հոր մրցանակը՝ շնորհված 2014 թվականին մարդու իրավունքների պաշտպանության անվանակարգում:

Իրավապաշտպանն իր նկատմամբ քրեական հետապնդման շարժառիթները քաղաքական է համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG