Մատչելիության հղումներ

Փաստաբանին ասել են՝ Սավչենկոյին տեղափոխել են Մոսկվայից


Նադեժդա Սավչենկոն Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանում, մարտ, 2015թ.

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փաստաբանը "Интерфакс" գործակալությանը հայտնել է` այսօր Մոսկվայի մեկուսարանում իրեն տեղեկացրել են, թե Սավչենկոն տեղափոխվել է Ռոստովի մեկուսարան:

Երկու ռուս լրագրողի սպանության մեջ մեղադրվող Սավչենկոյի գործը օրերս Ռուսաստանի դատախազությունը հանձնել էր Ռոստովի մարզի դատարանի Դոնեցկի նստավայր:

Դոնեցկը ռուսամետ անջատականների և զենքերի կուտակման կենտրոնն է։ Սավչենկոն անջատականներից բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ընտանիքի անդամների վերաբերյալ, որոնք մտադիր են մասնակցել դատավարությանը:

Նադեժդա Սավչենկոն երեկ դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ ակնկալելով միջամտություն դատավարությունը Մոսկվա տեղափոխելու հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG