Մատչելիության հղումներ

Հունական բանկերը կվերաբացվեն հուլիսի 20-ին


Հերթ հունական բանկերից մեկի մոտ՝ գումար ստանալու ակնկալիքով, 29-ը հունիսի, 2015թ.
Հերթ հունական բանկերից մեկի մոտ՝ գումար ստանալու ակնկալիքով, 29-ը հունիսի, 2015թ.

Հունական բանկերը կվերաբացվեն հուլիսի 20-ին: Այս մասին հայտարարել է Հունաստանի ֆինանսների փոխնախարար Դիմիտրիս Մարդասը, հավելելով, որ քաղաքացիները կարող են կատարել բանկային գործարքներ, փոխանցումներ, սակայն դեռևս կպահպանվի բանկոմատից օրական միայն 60 եվրո ստանալու վերաբերյալ սահմանված կարգը:

Հունական բանկերը փակվել են Հունաստանի կառավարական պատվիրակության և եվրոյի գոտու երկրների ներկայացուցիչների միջև վերջին օրերին ընթացած լարված բանակցությունների ֆոնին հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու պատճառաբանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG