Մատչելիության հղումներ

Գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ, վիրավորներ


Երկաթուղային կայարան Լոռու մարզում, արխիվ

Երկաթուղային կայարան Լոռու մարզում, արխիվ

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում գնացքի՝ «ՎԱԶ-2121» ավտոմեքենային բախվելու դեպքի առթիվ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պատահարի մասին ահազանգը ստացվել է այսօր ժամը 9:03, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ 9-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Խաչատրյանի վարած «ՎԱԶ-2121»-ին: Գյուղապետը մահացել է: Վթարի պահին ավտոմեքենայի մեջ են եղել Խաչատրյանի երկու մանկահասակ երեխաները՝ 7 տարեկան որդին և 5 տարեկան դուստրը, ինչպես նաև 16-ամյա մի աղջիկ։ Նախնական տվյալներով՝ 5-ամյա երեխան և 16-ամյա աղջիկն ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG