Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները այսօր էլ էին կառավարության շենքի մոտ


Նաիրիտցիները կառավարության շենքի դիմաց, Երևան, 16-ը հուլիսի, 2015թ․
Նաիրիտցիները կառավարության շենքի դիմաց, Երևան, 16-ը հուլիսի, 2015թ․

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողները նորից հավաքվել էին կառավարության շենքի մոտ։

Ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ 350 հոգի արդեն ստորագրել է գործարանի տնօրինության կողմից առաջարկված պայմանագրերը։ Հիշեցնենք՝ դրանցով աշխատողները հրաժարվում են աշխատավարձի չվճարման հետ կապված տույժերից ու տուգանքներից և համաձայնում մայր գումարը ստանալ 7 աշխատանքային օրվա ընթացքում։

«Երեկվա դրությամբ մարդիկ կային, ովքեր տուն էին կորցնում, մենք գլխավոր տնօրենի, իրավաբանի, հնարավոր ծանոթ-բարեկամների, բանկերի ղեկավարների ծանոթների մակարդակով զանգեր ենք արել, խնդրել ենք, աղաչել ենք, 5-6 հոգի բարձր աշխատավարձ ստացողները երաշխիքներ են տվել, որպեսզի մարդկանց տները չկորեն, մեքենաները չկորեն, որ սպասեն մինչև ամսվա վերջ։ Եթե այս անգամ էլ խոստումը չպահեն, չգիտեմ նաիրիտցիները արդեն ինչի ընդունակ կլինեն», - ասաց Հարությունյանը։

Նա նաև հավելեց, որ եթե օգոստոսի 1-ի դրությամբ մնացած լինի նույնիսկ 10 հոգի, ում աշխատավարձը չեն վճարել, նաիրիտցիները կհավաքվեն կառավարության շենքի մոտ։

«Ոնց որ թե լուծման ծայրը երևում է, և մենք լիահույս ենք, որ ամսի 28-29-ին գումարն ամբողջությամբ կվճարվի, և արդեն իմաստ չկա էստեղ կանգնելու, կարող ենք տներում էլ սպասել», - ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG