Մատչելիության հղումներ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ Տավուշի թեմի առաջնորդ


Էջմիածնի Մայր տաճարը, արխիվ

Էջմիածնի Մայր տաճարը, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (ավազանի անունը՝ Վազգեն) 44 տարեկան է, ծնունդով Գյումրիից է, ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ինչպես նաև Անգլիայի Լիդս քաղաքի համալսարանում և Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում, եպիսկոպոս է ձեռնադրվել 2003 թվականին: Տարբեր տարիների եղել է, մասնավորապես, Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիրը, Գարեգին առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի գավազանակիրը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի խորհրդի նախագահը, «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահը, Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդը, 2013-ից Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենն էր: 2013-ին արժանացել է Անգլիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհու ադամանդյա հոբելյանի մեդալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG