Մատչելիության հղումներ

Վանաձորում ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հուլիսի 15-ին ժամը 20:20 ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Տիգրան Մեծի և Նժդեհի խաչմերուկի ծաղկի խանութի ապակիները ավտոմեքենայով ջարդում է:

Դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում Ա. Հովհաննիսյանը, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, հանրավտանգ եղանակով, իր կողմից վարած «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 26 հասցեում գտնվող «Օրքիդեա» ծաղկի սրահ, ոչնչացրել հիշյալ սրահի մուտքի երկփեղկ դռները և ապակիները։ Նախնական տվյալներով՝ պատճառված վնասը կազմում է մոտ 2 միլիոն դրամ:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ Լոռու քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով` «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և խոշոր չափերի վնաս է պատճառել», Ա. Հովհաննիսյանը նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։

Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG