Մատչելիության հղումներ

Երևանն ու Թբիլիսին կհամագործակցեն ռազմական կրթության ոլորտում


Լուսանկարը՝ ՀՀ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ ՀՀ Պաշտպանության նախարարության

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, փոխանցում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովը և նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը: «Բրյուսելում ես հնարավորություն ունեցա հանդիպելու իմ հայաստանյան գործընկերոջ հետ, պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաստատել համագործակցության նոր ուղիներ և հարաբերությունների նոր ձևաչափեր: Այս այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը մեր ռազմական ուսումնական հաստատությունների միջև փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով»,- ըստ հաղորդագրության, նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG