Մատչելիության հղումներ

Քաղհայց՝ ընդդեմ ռուսամետ անջատականների նախկին հրամանատարի


Ուկրաինա - «Մալայզիական ավիաուղիներ»-ի կործանված «Բոինգ-777»-ի բեկորները Դոնեցկի շրջանում, 17-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - «Մալայզիական ավիաուղիներ»-ի կործանված «Բոինգ-777»-ի բեկորները Դոնեցկի շրջանում, 17-ը հուլիսի, 2014թ․

Անցյալ տարի Ուկրաինայի տարածքում կործանված «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի զոհված 298 ուղևորներից 18-ի հարազատները դիմել են Չիկագոյի դատարան՝ ընդդեմ ռուսամետ անջատականների նախկին հրամանատար Իգոր Գիրկինի:

Քաղաքացիական հայցի մեջ նշված է, որ «Բոինգ»-ը վնասվել է Դոնեցկի իշխանությունների սխալ զինվորական գործողությունների հետևանքով:

Փաստաբանն ասել է, որ քաղհայցի պահանջը 900 միլիոն դոլար է, ապա ավելացրել, որ հայցի նպատակը ոչ թե գումարներն են, այլ, մասնավորապես, աղետի մանրամասները Գիրկինից իմանալը և նրան մեղադրանք առաջադրելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG