Մատչելիության հղումներ

Բարձր կարգի հրդեհավտանգություն՝ Արարատյան դաշտում և Սյունիքում


Շոգ ամառ Երևանում, արխիվ

Շոգ ամառ Երևանում, արխիվ

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն, զգուշացնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ հուլիսի 17-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին՝ Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-18-ը կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում վաղը երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, հուլիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG