Շվեյցարիայի իրավապահ մարմինները հաղորդում են, որ Միացյալ Նահանգներին են արտահանձնել ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի գործով անցնող մի պաշտոնյայի, չհրապարակելով, սակայն, վերջինիս անունը:
Ավելի վաղ Reuters-ը հրապարակել էր տեղեկություն, ըստ որի, կոռուպցիայի մեջ մեղադրվող ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեֆրի Ուեբը համաձայնել է, որ իրեն արտահանձնեն Միացյալ Նահանգներին: