Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Մինչև ամսվա վերջ «Նաիրիտ»-ի բոլոր աշխատավարձերը կվճարվեն


Նաիրիտցիների նստացույցը կառավարության շենքի դիմաց, 14-ը մայիսի, 2015թ․

Նաիրիտցիների նստացույցը կառավարության շենքի դիմաց, 14-ը մայիսի, 2015թ․

«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի գծով բոլոր պարտքերը, որոնց ընդհանուր գումարը 5 միլիարդ 310 միլիոն դրամ է, մինչև այս ամսվա վերջ կվճարվեն: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հստակեցրեց, որ բոլոր այն նաիրիտցիները, որոնք հաշվարկի հետ կապված խնդիրներ չունեն, կարող են հենց հիմա դիմել և ստանալ իրենց գումարները: Ինչ վերաբերում է ամբողջ գումարը միանգամից տալուն՝ այդ դեպքում, ըստ Աբրահամյանի, պետք է սպասել մինչև ամսվա վերջ:

Տվյալ թեմայով խոսեց նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը՝ հայտարարելով․ - «Երեկ հավաքվածների [նաիրիտցիների] թիվը մոտ 500 էր: Այսինքն՝ քիչ չէր: Միակ առաջարկությունը սա է, որ՝ ուզում ենք փողը ստանալ միանգամից, բոլորով: Ինչի՞ համար՝ մտածում են, որ դուք կվճարեք ինչ-որ N թվով մարդկանց, և փողը կվերջանա: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ, ասում են՝ կհասնեք [հուլիսի] 25-ը՝ կասեք փող չկա: Պետք է տալ գարանտիա, որ մինչև վերջ բոլորը կստանան»:

Հիշեցնենք՝ նաիրիտցիները պատրաստվում էին այսօրվանից անժամկետ նստացույց սկսել կառավարության շենքի մոտ՝ տարիների իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG