Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ինքնավարություն է առաջարկում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին


Պետրո Պորոշենկոն ընդունում է Վիկտորիա Նուլանդին, Կիև, 15-ը մայիսի, 2015թ․

Պետրո Պորոշենկոն ընդունում է Վիկտորիա Նուլանդին, Կիև, 15-ը մայիսի, 2015թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սահմանադրական փոփոխություն է առաջարկում, որով երկրի հարավարևելյան ռուսամետ շրջաններին ինքնավարություն կտրվի։

Ուկրաինայի խորհրդարանի կայքէջում տեղադրված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհել, ինչը ամրագրված կլինի փոփոխված Սահմանադրությունում:

Ուկրաինական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պորոշենկոն նման որոշում է կայացրել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի երկու ամիս առաջ Կիև կատարած այցից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG