Մատչելիության հղումներ

Նաստասյա Կինսկի․ Հայաստանում գտնվելը ինձ համար եզակի պահ է


Տասնյակ հանրահայտ ֆիլմերում նկարահանված, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած աստղը «Ոսկե Ծիրան»-ի պատվավոր հյուրն է:

Նաստասյա Կինսկիի հետ հանդիպմանը եկած լրագրողներին աշխարհահռչակ կինոդերասանուհուն ներկայացրեց «Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Ողջունելով կինոաստղին՝ Խաչատրյանն ասաց․ - «Կարծում եմ, ամբողջ հայ ժողովուրդը երջանիկ է Ձեր ներկայությամբ: Մեզ համար տոն է իսկապես»:

Տասնյակ հանրահայտ ֆիլմերում նկարահանված, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած աստղը «Ոսկե Ծիրան»-ի պատվավոր հյուրն է:

Նաստասյա Կինսկին ասաց, որ Հայաստանում գտնվելը իր համար եզակի պահ է, քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է․ - «Այս այցելությունս շատ հետաքրքիր է: Այստեղ տեսնելու, զգալու շատ բան կա: Շատ տպավորիչ է և գեղեցիկ, յուրահատուկ»:

Աշխարհահռչակ ռեժիսորներ Պոլանսկու, Կոպոլայի, այլոց հետ աշխատած դերասանուհին ասաց, որ իր կյանքը ֆիլմից ֆիլմ փոխվել է․ - «Նրանք մեծ մարդիկ են: Ես սիրում էի իմ ռեժիսորներին: Ես երջանիկ էի նրանց հետ»:

Դերասանուհին վերջին տարիներին զբաղվում է վավերագրական կինոյով․ նկարահանում է մեծ հերոսների, մարզիկների մասին ֆիլմեր, ովքեր, իր խոսքով, պիտի օրինակ ծառայեն, թե ինչպես «մարդը կարող է հասնել իր նպատակին ոչ միայն հաջողություններով, այլև պարտություններով»․ - «Սա հենց մեր կյանքն է»:

Նաստասյա Կինսկին ասաց, որ հաճախ է ճամփորդում, սիրում է միայնակ քայլել այն քաղաքներում, որտեղ առաջին անգամ է լինում: Երեկ գիշեր զբոսնել է Երևանում, որը նրա վրա ուրախ քաղաքի տպավորություն է թողել:

XS
SM
MD
LG