Մատչելիության հղումներ

Չորս տարվա ազատազրկում Օսվենցիմի 90-ամյա «հաշվապահին»


Օսկար Գրոնինգը իր դատավճիռը լսելիս, հուլիսի 15, 2015թ․
Օսկար Գրոնինգը իր դատավճիռը լսելիս, հուլիսի 15, 2015թ․

Գերմանական դատարանը նացիստական նախկին սպա, 90-ամյա Օսկար Գրոնինգին, ով հայտնի է «Օսվենցիմի հաշվապահ» բնորոշմամբ, այսօր դատապարտեց չորս տարվա ազատազրկման, փոխանցում է CNN-ը:

Դատարանը Գրոնինգին մեղավոր ճանաչեց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օկուպացված Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում շուրջ 300 հազար մարդու սպանությանը մեղսակցելու մեջ:

Դատավճռում մասնավորապես նշվում է՝ հաշվի առնելով ամբաստանյալի տարիքը, վերջինիս հնարավորություն է տրվում պատժաժամկետը լրանալուց հետո «կյանքի որոշ ժամանակահատվածն անցկացնել ազատության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG