Մատչելիության հղումներ

logo-print

Ոսկու հանքից գողություն կատարելու կասկածանքով երիտասարդ է բերման ենթարկվել


Սոթքի ոսկու հանք, արխիվ

Սոթքի ոսկու հանք, արխիվ

«Հուլիսի 14-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշից դուրս գալու պահին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Վարդան Պ.-ին», - տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ Վարդան Պ.-ն բացատրություն է տվել, որ «հանքախորշ էր գնացել հանքանյութ գողանալու, հետագայում այն մշակելու և ոսկի ստանալու նպատակով»:

Կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG