Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին Յունուս ամուսինների գործով դատական լսումները


Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններ, արխիվ

Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններ, արխիվ

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում սկսվել են Յունուս ամուսինների՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի և քաղաքագետ, հրապարակախոս Արիֆ Յունուսի գործով նախնական լսումները, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ադրբեջանի իշխանությունները Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու, ապօրինի բիզնեսով զբաղվելու և ֆինանսական մեքենայությունների մեջ: Յունուս ամուսիններին, ինչպես նաև մի շարք այլ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների անազատության մեջ պահելու՝ Ադրբեջանի վարքագիծը խստորեն դատապարտվել է միջազգային հանրության, մասնավորապես, իրավապաշտպան կառույցների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG